
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է 2012Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Օրերս Պորտուգալիայի խորհրդարանը հաստատել է 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է մի շարք տնտեսական բարեփոխումներ, որոնք առաջարկվել էին ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից: Ծրագրով նախատեսվում է 2012 թվականին բյուջեի պակասուրդը կրճատել մինչև ՀՆԱ-ի 4,5%:
Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով Պորտուգալիայի պետական պարտքը կազմել էր ՀՆԱ-ի 93%-ը:
2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով երկրի բյուջեի պակասուրդը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 2,1%-ով և կազմել ՀՆԱ-ի 8,3%-ը: