Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
ՊԵԿ. ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ Է ՄՈՏ 240 ՄԼՆ ՀԴՄ ԿՏՐՈՆ
05/12/2011 10:05
Կիսվել

ՊԵԿ. ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ Է ՄՈՏ 240 ՄԼՆ ՀԴՄ ԿՏՐՈՆ

Անցած 3 տարիների ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տարբեր միջոցառումներ է ձեռնարկել մանրածախ առևտրի հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ` ակտիվացնելով հանրային մասնակցությունը ՀԴՄ կտրոն պահանջելու գործընթացում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ` 10 տարի առաջ առևտրի կետերում տեղադրված 400 ՀԴՄ-ի համեմատ ներկայում այդ թիվը հարյուրապատկվել է` հասնելով շուրջ 40 000-ի: Հայաստանում առաջին անգամ ՀԴՄ կիրառման հանրային հսկողության խրախուսման աննախադեպ մեխանիզմ է ներդրվել. վիճակահանությունների արդյունքում 2009թ.-ից պարգևավճար է տրամադրվել շուրջ 800 հազար ՀԴՄ կտրոնների համար` մոտ 720 միլիոն դրամ ընդհանուր գումարով, իսկ ավելի քան 314 հազար չշահած կտրոնների խմբաքանակների համար վճարվել է շուրջ 5,8 միլիարդ դրամի բոնուս: Միևնույն ժամանակ, այս տարի որպես շահում արդեն տրամադրվել է 150 ավտոմեքենա:

Եվ ահա, ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները որպես պարգևավճար կստանան նաև 100 բջջային հեռախոս և 200 մոդեմ ու 6 ամսով անվճար ինտերնետ կապ: Այս մասին նշվում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած Մամլո հաղորդագրության մեջ:

Նշված պարգևավճարների առաջին խաղարկությանը կմասնակցեն դեկտեմբերի 1-ից ձեռք բերվող ՀԴՄ կտրոնները: Պարգևավճարները կտրամադրվեն 2012թ. հունվարի խաղարկության արդյունքներով` 4 և ավելի նիշերի համընկնումով ՀԴՄ կտրոն ներկայացնող 300 քաղաքացիներին` գործարքի արժեքից ելնելով:

Նշենք, որ օրերս պետական եկամուտների կոմիտեն ամփոփել էր ՀԴՄ կտրոնի դարձերեuին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011 թվականի նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2012 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին:

Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի տվյալների` տարեկան շրջանառվում է մոտ 240 միլիոն ՀԴՄ կտրոն:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01