ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին – 04/01/23
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 4-ին, բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 394.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով և կազմել 418.95 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.07 դրամով և կազմել 476.07 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 362.49 դրամով և կազմել 23378.21 դրամ: Արծաթի գինն աճել է 4.29 դրամով և կազմել 308.14 դրամ: