Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
12/12/2011 15:33
Կիսվել

ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է ՀՀ ԵՎ ԼՂՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի պատվիրակությունը` նախագահ Ա. Շաբոյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է ԼՂՀ, որտեղ այսօր` դեկտեմբերի 12-ին, հանդիպումներ է ունեցել  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

Համաձայն նախորդ տարի կնքված համագործակցության հուշագրի`  կողմերը համագործակցում են ՀՀ-ում և ԼՂՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: Հանդիպումների առանցքային թեման առնչվել է հուշագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքին, մինչ այս կատարված միջոցառումների արդյունքներին, ինչպես նաև հստակեցվել են հետագա անելիքները:

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից մինչ այսօր ԼՂՀ-ում կատարված աշխատանքները` ընդգծելով, որ դրանք արդյունավետ են և հույս է հայտնել, որ հետագայում ևս փոխադարձ համագործակցությունը կբերի խնդիրների լուծմանն ու մրցակցային դաշտի բարելավմանը:

ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը անդրադարձել է տարվա ընթացքում կատարված  աշխատանքներին, որոնք մեծապես նպաստել են ԼՂՀ Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարձրացմանը: Ա. Շաբոյանը նշել է, որ ստացված արդյունքները դեռևս բավարար չեն, կան նոր ծրագրեր և նոր գաղափարներ, որոնք ՏՄՊՊՀ-ը նախատեսում է այս այցի շրջանակներում քննարկել ԼՂՀ գործընկերների հետ և դրանք միասին իրագործել հաջորդ տարվա ընթացքում:

Այնուհետև, տեղի է ունեցել Ա. Շաբոյանի հանդիպումը ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող Հանձնաժողովի նախագահ` Հ. Ղահրամանյանի և Հանձնաժողովի աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքները, ստացված արդյունքները, քննարկվել են հետագա համագործակցության բարելավման առաջարկներ:

Նշենք, որ փորձի փոխանակման նպատակով ՀՀ ՏՄՊՊՀ փորձագետները 2011 թվականին բազմաթիվ այցեր են կատարել ԼՂՀ և տեղի մասնագետների հետ կատարել են մի շարք համատեղ աշխատանքներ` ուղղված ապրանքային շուկաների ուսումնասիրությանը, գերիշխող դիրքի բացահայտմանը:

ՏՄՊՊՀ աշխատակիցների աջակցությամբ ներդրվել է գների մոնիտորինգի իրականացման մեխանիզմը, բացի այդ ԼՂՀ հանձնաժողովի գործընկերների հետ միասին ստուգայցեր են կատարել Ստեփանակերտի տարածքում գտնվող առևտրի կետեր, բացահայտել են անբարեխիղճ մրցակցության մի շարք դեպքեր և դրանց արդյունքում հարուցել են վարչական վարույթներ: Բացի այդ ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետների մասնակցությամբ իրականացվել են մի շարք աշխատանքներ` ուղղված օրենսդրական ակտերի մշակմանն ու մրցակցային քաղաքականության բարելավմանն ընդհանրապես:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45