Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել
18/01/2023 17:13
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Սահմանամերձ Տիգրանաշենում լուսավորության էներգախնայող համակարգ է գործարկվել

Արարատի և Վայոց ձորի մարզերը միացնող Տիգրանաշեն գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Դեպի Սյունիք տանող միջպետական ավտոճանապարհի աջ կողմում, լեռներով շրջապատված ձորակում է ծվարած սահմանամերձ Տիգրանաշենը: Արտաքին լուսավորությունն այստեղ է անվտանգության, ապա նաև՝ համայնքի զարգացման ու ծախսերի խնայողության խնդիր է: 

Նախորդ տարեվերջին, նորագույն տեխնոլոգիաները մարզեր հասցնելու և ենթակառուցվածքների արդի համակարգ ներդնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ աշխատանքներ են սկսել: Տիգրանաշենում կառուցվել է փողոցային լուսավորության նոր համակարգ: Տեղադրվել է 40 LED-լուսարձակ, լուսավորվել 1500 մ ճանապարհահատված:

«Տիգրանաշենի համար լուսավորությունն առաջանային խնդիրներից մեկն է. լինելով սահմանամերձ վարչական տարածք՝ առաջնայինը մարդկանց հարմարավետությունն է: Գյուղի ռելիեֆն այնպիսին է, որ ժայռերի ու սարերի միջև է գտնվում: Ավելի շատ ձորակի մեջ է: Մթությունն այստեղ ավելի շատ խանգարող հանգամանք է: Ինչքան լուսավորությունը լինի, այնքան ժողովրդի հարմարավետությունը շատ կլինի: Որքան գյուղը հարմարավետ ու ապահով լինի, այնքան բնակիչն էստեղ իրան հարմարավետ կզգա և ուրիշ տեղ գնալու կարիք չի զգա»,- ասել է Տիգրանաշեն և Պարույր Սևակ վարչական տարածքների ղեկավար  Լյուդվիգ Ստեփանյանը:

Շուրջ 11 տարի առաջ, գյուղն իր միջոցներով փորձել է ապահովել կենտրոնական փողոցի լուսավորությունը, սակայն ստացած արդյունքը չի արդարացրել սպասումները: էկոնոմ լամպերով աշխատող հին լուսարձակները տեղադրվել են գյուղի էլեկտրամատակարարման հենասյուների վրա: Դրանց ապահոված լուսատվությունը եղել է ցածր, օգտագործված էներգիան՝ շատ: Հաճախակի շարքից դուրս գալու պատճառով, վերանորոգման կամ փոխարինման համար էլ առաջացրել են չնախատեսված լրացուցիչ ծախսեր: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործակցության արդյունքում, Տիգրանաշենում նախորդ տարի կառուցվել է լուսավորության ամբողջությամբ նոր ցանց: Գյուղում լուսավորել է կենտրոնական և երկրորդական 4 փողոց: Տիգրանաշենն ապահովվել է 80% լուսավորությամբ:

Տիգրանաշենում ապրող նոր սերունդը համացանցի միջոցով փորձում է հետևել աշխարհում կատարվող տեխնոլոգիական առաջխաղացմանն ու զուգահեռներ տանել քաղաք-գյուղ զարգացման տեմպերի միջև: Իններորդ դասարանցի Լիանան արդեն ունի իր վերլուծությունն ու եզրահանգումները. տեխնոլոգիաների զարգացումը կարևոր է նաև Տիգրանաշենի համար: Նա վստահ է, որ ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրումը և նոր տեխնոլոգիաներով աշխատող ցանցը, երկարաժամկետ դրական ազդեցություն կապահովեն իրենց գյուղում: 

Լինելով տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ը կարևոր արդարացված առաջնահերթություն է համարում ծախսարդյունավետ ենթակառուցվածքներ ներդնելու ռազմավարությունը: Ծրագիրը թույլ է տալիս կիրառել բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ, ապահովել բարձր լուսատվություն, բայց  սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր՝ Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով, սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը: Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52