Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Ա. ՇԱԲՈՅԱՆ. «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ»
19/12/2011 15:08
Կիսվել

Ա. ՇԱԲՈՅԱՆ. «ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ»

Այսօր` դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքի, ինչպես նաև պետական կառույցների  ներկայացուցիչները քննարկման ընթացքում ներկայացրեցին իրենց մտահոգություններն ու առաջարկները` մրցակցային խնդիրների վերաբերյալ: 
   
ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը նշեց, որ այս հանդիպման նպատակն է վեր հանել մրցակցության ոլորտում առկա այն խնդիրները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը և վնաս են հասցնում սպառողների շահերին: Այսպիսի հանդիպումներ կազմակերպելով` ՏՄՊՊՀ–ն նաև նպատակ է հետապնդում իմանալ գործարարների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների վերաբերմունքը ՏՄՊՊՀ աշխատանքի վերաբերյալ: Ա. Շաբոյանը նշեց, որ թեև մեր երկրում մրցակցության ոլորտում կան դեռևս չլուծված խնդիրներ, սակայն 2011թ.-ի ընթացքում այս առումով Հանձնաժողովի կողմից հսկայածավալ աշխատանք է իրականացվել: Խոսելով կայացված որոշումների մասին` ՏՄՊՊՀ նախագահը ասաց, որ  բացի ֆինանսական տուգանքներից, դրանք լրջորեն ազդում են տնտեսվարողների իմիջի վրա, որը նրանք ձեռք են բերում երկարատև աշխատանքի շնորհիվ:

 «Տուգանքներն ինքնանպատակ չեն, Հանձնաժողովի համար կարևորը մրցակցային միջավայրի բարելավումն է»,- ասաց Ա. Շաբոյանը` հավելելով, որ Հանձնաժողովը չի կարող միայնակ լուծել մրցակցության ոլորտի խնդիրները. «Այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե տվյալ խնդրի պատճառի, այլ հետևանքի դեմ, իսկ հաճախ մրցակցության ոլորտի խնդիրների առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում»:

 Հասարակական խորհրդի նիստում տեղի ունեցավ բաց և ակտիվ քննարկում, որի ընթացքում շահագրգիր կողմերը բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները: Գործարարների հիմնական դժգոհությունը վերաբերում էր պետական գնումների գործընթացում մրցակցային անհավասար պայմանների առկայությանը: Տնտեսվարողների կողմից հնչեցին դժգոհություններ նաև մանրածախ առևտրի կազմակերպման ոլորտի վերաբերյալ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նշված ոլորտում գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերին մատակարարված և դրանց կողմից ապրանքների իրացման ընթացքում առաջացած որոշակի ռիսկերին: Ա. Շաբոյանը նշեց, որ Հանձնաժողովը հետամուտ կլինի բարձրացված խնդիրներին և հավաստիացրեց, որ դրանք կներառվեն հաջորդ տարվա աշխատանքային գործունեության ծրագրում:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72