FITCH. ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏԻՆ ԵՎՍ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՌԻՍԿԵՐ
Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալության կանխատեսումների համաձայն` 2012 թվականը զգալի բացասական ազդեցություն կթողնի Արևմտյան Եվրոպայի էներգետիկ ոլորտի վրա: Մասնավորապես, բացասական զարգացումներ են գրանցելու Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի էներգետիկ ոլորտը ներկայացնող ընկերությունները: Միևնույն ժամանակ, ըստ Fitch-ի կանխատեսումների` Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ անդամ երկրների էներգետիկ ոլորտը ներկայացնող ընկերությունները գրանցելու են որոշակի կայնություն: Fitch-ի նոր զեկույցի համաձայն, որը նվիրված է Եվրոպայի էներգետիկ ոլորտի զարգացումներին` 2012 թվականին էներգետիկ ոլորտում գների դինամիկան ու պահանջարկն, ընդհանուր առմամբ, պահպանվելու են անկայուն ու անորոշ միջավայրում: