HSBC-Ն ՎԱՃԱՌՈՒՄ Է ԻՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ
Եվրոպական խոշորագույն HSBC բանկային խումբն իր ճապոնական ստորաբաժանումներից մեկը վաճառել է շվեյցարական Credit Suisse բանկին: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 2.7 մլրդ դոլար: Սպասվում է, որ գործարքն իր վերջնակետին կհասնի 2012 թվականի երկրորդ եռամսյակում: Ինչպես նշվում է HSBC բանկի հայտարարության մեջ` Ճապոնիայում բանկի ակտիվների մի մասի վաճառքի վերաբերյալ որոշումն ընդունվել է ընդհանուր ծախսերի կրճատման ռազմավարության շրջանակներում: Նշենք, որ այս ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2013 թվականը տնտեսել 3.5 մլրդ դոլար և կրճատել շուրջ 30 հազար աշխատատեղ` ամբողջ աշխարհում:
HSBC (The Hongkong and Shanghai Banking Corporation) բանկը հիմնադրվել է Հոնկոնգում, 1865 թվականին: