Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ
«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:
Ս․թ․ հունվարի 25-ին, ժամը 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։
Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։