Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ՏՄՊՊՀ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2011Թ.-Ի ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
21/12/2011 19:15
Կիսվել

ՏՄՊՊՀ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2011Թ.-Ի ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2011թ.-ին ՀՀ Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կայացրել է հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության միջոցներ կիրառելու 198 որոշում: Նշենք, որ 2010թ.-ին կայացվել էր 106 որոշում: Ինչ վերաբերվում է նախորդ տարիներին, ապա այդ որոշումների թիվը չի գերազանցել 30-ը: Միևնույն ժամանակ, ըստ ՏՄՊՊՀ տվյալների` այս տարի, ընդհանուր առմամբ, նշանակվել է 375 մլն. դրամի չափով տուգանք: 2010թ.-ին նշանակվել էր 36.5 մլն., իսկ դրա նախորդ տարիներին` տարեկան 9-10 մլն. դրամի չափով տուգանք:

Այսօր` դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ՏՄՊՊՀ-ն միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները` ընդգծելով, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մնացած բոլոր պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ մրցակցության ոլորտի բազմաթիվ խնդիրերի առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում: 

Շաբոյանը նաև նշել է, որ թեև հաջորդ տարվա ընթացքում առաջնահերթը նորից լինելու են մրցակցության ոլորտի այն խնդիրները, որոնք սպառողների շահերին մեծ վնաս են հասցնում, հասարակական հնչեղություն են ստանում և հրատապ լուծում են պահանջում, սակայն լինելու են նաև միանգամայն նոր ուղղություններ, որոնք խոչընդոտում են այսօր բիզնեսի զարգացմանը: Դրանք են լինելու պետական գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնություների հայտնաբերումը և մանրածախ առևտրի ոլորտում մուտքի խոչընդոտների բացահայտումը և դրանց վերացումը:

Նշենք, որ 2011թ.-ն իրականացված աշխատանքների և ընդհանուր գործունեության տեսանկյունից, ՏՄՊՊՀ գնահատմամբ, արդյունավետ է եղել:

Այս տարի Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանայվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և դրա արդյունքում այն մեծ չափով համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Նոր օրենքը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում Հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու առումով:

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52