Արցախում պատկան մարմիններն իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ
Արձագանքելով որոշ ապրանքատեսակների բարձր գներով իրացման վերաբերյալ հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ բողոքներին՝ ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են`
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ:
Հաշվի առնելով, որ առևտրային օբյեկտների կողմից իրացվող ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով, և հետևաբար հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները, առևտրային օբյեկտներին հորդորում են՝
– զերծ մնալ ապրանքատեսակները մինչ շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթղերի ձեռքբերումից և իրացումից.
և միաժամանակ տեղեկացնում, որ՝
– Ստեփանակերտում վերոնշյալ աշխատանքային խմբերի, իսկ շրջաններում՝ շրջվարչակազմերի կողմից վերահսկվելու է առևտրային օբյեկտներում նշված հայտարարության դրույթների պահպանումը: