Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Ղազախստանը պատրաստ է Իրանին մոտ 250 միլիոն դոլարի 75 անուն ապրանք մատակարարել
27/01/2023 15:12
Կիսվել

Ղազախստանը պատրաստ է Իրանին մոտ 250 միլիոն դոլարի 75 անուն ապրանք մատակարարել

Ղազախստանի իշխանությունները պատրաստ են Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել շուրջ 250 մլն դոլար արժողությամբ 75 անուն ապրանք։

Նշվում է, որ ըստ Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ալիխան Սմայիլովն Իրանի գյուղատնտեսության նախարար Սեյեդ Ջավադ Սադաթինեժադի հետ հանդիպմանը:

«Վարչապետը նշել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով և կազմել գրեթե 500 մլն դոլար։ Դրա հետ մեկտեղ, փոխադարձ առևտրի ծավալն է՛լ ավելի մեծացնելու նպատակով Ղազախստանը պատրաստ է Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել մոտ 250 մլն դոլար գումարի 75 անուն ապրանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Ղազախստանի կառավարությունը տրամադրված է ակտիվ աշխատանքի՝ առևտրի ընդհանուր ծավալը մինչև 3 մլրդ դոլար ավելացնելու նպատակին հասնելու համար,  որն առաջադրել են երկու երկրների ղեկավարները։

«Առանձնապես հեռանկարային է գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության աճը, որի բաժինը փոխադարձ առևտրում կազմում է գրեթե 80%: Մեր երկրները հնարավորություն ունեն ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի շրջանառությունն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար», – պարզաբանել է Սմայիլովը։

Նա ընդգծել է, որ համագործակցության առանցքային ուղղություններից են նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը և «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Իր հերթին Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է նախօրեին կայացած ղազախաիրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի բարձր արդյունավետությունը։

Նա ընդգծել է երկաթուղային ցանցի և ծովային ենթակառուցվածքի հետագա զարգացման կարևորությունն առևտրի և բեռնափոխադրումների ծավալների մեծացման համար, ինչպես նաև հայտարարել է Իրանի պատրաստակամությունն՝ ընդլայնելու ցիտրուսային արտադրանքի մատակարարումները Ղազախստանին:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21