ԻՍՊԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿՆՎԱԶԵՆ
Պաշտոնական կանխատեսման համաձայն` 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայի տնտեսության աճի տեմպերը կկրճատվեն 0,2-0,3%-ով: Փորձագետները չեն բացառում նաև, որ 2012 թվականին Իսպանիայում ճգնաժամային իրավիճակը կարող է ավելի խորանալ: Փորձագետների հավաստմամբ` պետական պարտքի կրճատման և շուկայի մասնակիցների վստահության վերականգնման համար Իսպանիայի կառավարությանն անհրաժեշտ է իրականացնել ֆինանսական և կառուցվածքային մի շարք բարեփոխումներ:
Նշենք, որ այժմ Իսպանիայի պետական պարտքը կազմում է երկրի ՀՆԱ-ի 72%-ը: