ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: