
NEW YORK TIMES-Ը ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԻՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկյան New York Times Company մեդիաընկերությունը մտադիր է վաճառել իր Regional Media Group տարածաշրջանային հրատարակչությունը: Գործարքի արդյունքում ընկերությունն ակնկալում է ներգրավել 143 մլն ԱՄՆ դոլար:
New York Times-ի ամենամյա ֆինանսական հաշվետվության համաձայն` 2010 թվականին տարածաշրջանային հրատարակչությունն ապահովել է ընկերության ընդհանուր շահույթի 11%-ը, որը կազմել է 2,4 մլրդ ԱՄՆ դոլար: