Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում
06/02/2023 18:10
Կիսվել

Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, «ՍՈՐՍ» հիմնադրամը փոխել է աղջկա և նրա ընտանիքի կյանքի ռիթմը, հասարակությանն ինտեգրվելու և զարգացման դինամիկան: 

Թիրախային աջակցության արդյունքում, չորս ամսվա ընթացքում, ընտանիքին կցված անհատական օգնականին հաջողվել է Մոնիկայի մոտ զարգացնել մանր մոտորիկան, հիշողությունը, միջավայրին ինտեգրվելու ցանկությունն ու դրական մտածելու ձգտումը: Պարփակված հոգեվիճակը փոխարինվել է իր ուժերի նկատմամբ վստահության աճով և դասընկերների հետ՝ նաև տեսազանգով հաղորդակցվելու ցանկությամբ: Մարզաբնակ աղջիկը չի ձգտում հասկանալ «տեխնոլոգիաների զարգացում» արտահայտությունը, սակայն համացանցի միջոցով փորձում է ճանաչել Հայաստանն ու մայրաքաղաքը: Սիրում է իր ինքնությունը, հայոց լեզուն և մեծ ակնածանք ունի Մեսրոպ Մաշտոցի կերպարի հանդեպ:  Ընտանիքում բոլորն այդ հաջողությունը վերագրում են իրականացված ծրագրին ու անհատական օգնականի հետևողական աշխատանքին: Ծրագիրն ավարտվել է, Մոնիկան էլ առողջական խնդիրների հետ կապված վիրահատության է ենթարկվել, սակայն լավատեսությունը պահպանվել է, առաջ գնալու ձգտումը՝ ընդգծվել:

«Օգնականի դերը կարևոր է նման ընտանիքներում: Նրանք խոցելի խմբում են: Երեխայի խնամքն ընկած է մայրերի ուսերին, դրա հետևանքով մայրերը մոռանում են իրենց: Մենք օգնում ենք ոչ միայն երեխային, այլև ծնողին: Ծրագիրը թույլ է տալիս փոքր-ինչ թեթևացնել մոր հոգսերը՝ նրան և երեխային տալով այն վստահությունը, որ իրենք մենակ չեն»,- ասել է Մոնիկայի անհատական օգնականը՝ Հայկանուշ Գասպարյանը:

2016 թվականից մեկնարկած՝ Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցությունը ցանկալի արդյունք է ապահովում ծրագրի շահառու դարձած բոլոր ընտանիքներում: Վերջին տարիներին ընդլայնվել է անհատական օգնականների տրամադրման աշխարհագրությունը. ծրագրում ներառվել են նաև մարզերը, ինչը չափազանց կարևոր է: Հեռավոր մարզերում մասնագիտացված կենտրոններ հաճախելու հնարավորությունը սահմանափակվում է հիմնականում դրանց բացակայության պատճառով: Այս տեսանկյունից, հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեցող երեխաներին տարբեր մարզերում տրամադրվող աջակցությունը  շատ կարևոր է:

Անհատական օգնականները կատարում են դայակ–խնամողի կամ զարգացման աշխատանք իրականացնող մասնագետի գործառույթ։ Նրանց ընտրությունը, վերապատրաստումը, աշխատանքի վերահսկողությունը, ծնողի հետ կապը, քննարկումները և ամեն մի երեխայի համար անհատական զարգացման և խնամքի ծրագիր գրելը կազմակերպվում է փորձագիտական բազմամասնագիտական թիմի կողմից: Թիմում ընդգրկված են  աշխատանքները համակարգող լոգոպեդ և հոգեբան: Առանձնահատուկ դեպքերում խորհրդատու են հանդիսանում նաև հատուկ մանկավարժը, ֆիզիոթերապիստը կամ էրգոթերապիստը՝ երեխայի առօրյա միջավայրը կազմակերպելու և դիրքավորման խնդիրները լուծելու նպատակով։ Հաշմանդամություն ունեցող երեխաների համար անհատական օգնականի ծրագիրը շարունակում է առաջնահերթ պահանջված մնալ Հայաստանում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52