Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Լույս հիմնադրամ. Կասկածելի պետական գնումները և վիճահարույց նշանակումները՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման պատճառ
10/02/2023 11:29
Կիսվել

Լույս հիմնադրամ. Կասկածելի պետական գնումները և վիճահարույց նշանակումները՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման պատճառ

ԼՈՒՅՍ հիմնադրամն անդրադարցել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձևավորված գնահատականներին։

  • 2022թ. Հայաստանի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր է և նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով։ 

    Հայաստանն ունի 46 միավոր, և դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելը սովորաբար վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների (մասնավորապես՝ համակարգային կոռուպցիայի մասին)։ Ինչ վերաբերում է 3 միավորով նվազմանը, ապա այս նվազումն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։ Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները և այլ գործողությունները հանրության շրջանում թերահավատություն են առաջացնում, ինչը հանգեցնում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (ԿԸԻ-ի) նվազման։

  • ԿԸԻ-ի արժեքով Հայաստանի դիրքը 2022թ.՝ 180 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում վատթարացել է 5 հորիզոնականով, և ներկայումս մեր երկիրը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը (2021-ի` 58-րդ հորիզոնականի փոխարեն): 

    Թեև նախորդ 3 տարիներին, այդ թվում` 2022թ. Հայաստանի ԿԸԻ-ն ավելի բարձր է համաշխարհային միջին արժեքից (որը, ինչպես և անցյալ տարի, հավասար է 43-ի), սակայն միաժամանակ այն ցածր է ԿԸԻ-ի այն շեմային արժեքից (50), որից ցածր ԿԸԻ ունեցող երկրներում կոռուպցիան առավել հաճախ է հանդիսանում լուրջ հիմնահարց։

  • Հայաստանի ԿԸԻ-ն ձևավորող 6 ենթաինդեքսներից 2-ի մասով արձանագրվել է հետընթաց, իսկ 4-ը՝ չեն փոխվել։Մտահոգիչ է Հայաստանի ԿԸԻ-ի ենթաինդեքսներից՝ WEF EOS-ի (Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 13 միավորով նվազումը։ Այս ենթաինդեքսը, ի թիվս այլ խնդիրների, վերաբերում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանատիպ այլ համակարգերի վիճակին: Ըստ էության, ենթաինդեքսի 3 տարվա (2019-2021թթ.) աճը «չեզոքացվել» է մեկ տարում, և, այդ պատճառով, ենթաինդեքսի 2022թ. արժեքը կրկին գրեթե համադրելի է 2018-ի արժեքի հետ։

    Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ 2022-ին 2021-ի համեմատ 4 միավորով նվազել է ԿԸԻ-ի ենթաինդեքսներից VDEM-ը (Ժողովրդավարության բազմազանության ծրագիր), այն 2021-ին ևս նվազել էր 4 միավորով։ Հետընթացը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը վերաբերում է ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական հասարակության ակտիվության ասպարեզում երկրի առաջընթացին և արտացոլում է իշխանության տարբեր ճյուղերում (գործադիր, օրենսդիր և դատական) քաղաքական կոռուպցիայի առկայությունը:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3YBOFrJ

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6