Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՊԵԿ-ն ապօրինի շրջանառությունից դուրս է բերել ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով ոսկյա ձուլակտորներ
21/02/2023 13:34
Կիսվել

ՊԵԿ-ն ապօրինի շրջանառությունից դուրս է բերել ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով ոսկյա ձուլակտորներ

Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և Օպերատիվ հետախուզության բաժինների բաժնի աշխատակիցների կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ժամանող ուղևորների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների ընթացքում բացահայտվել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խոշոր չափերով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության դեպքեր։

Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքները սահմանված են ՀՀ կառավարության (14012021թ-ի թիվ N 35-Ն) որոշմամբ հաստատված ցանկով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի իմաստով ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը ։

ՄԴՊ Զվարթնոց բաժնի աշխատակիցները պետական սահմանին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում կանխել են ֆիզիկական անձանց կողմից ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանք հանդիսացող՝ (ԱՏԳ ԱԱ 7108 ծածկագրին դասվող) ոսկյա ձուլակտորների սահմանված կարգի խախտմամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխման 3 դեպք: Ձուլակտորների ընդհանուր քաշը 48,5 կգ է,  արժեքը՝  1 միլիարդ  ՀՀ դրամ: 

Նշված բոլոր դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով կազմվել են մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ միասին տրամադրվել նախաքննական մարմին: Փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75