Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ճշմարտության և արդարադատության կենտրոնը կրթական համագործակցություն է հաստատել Այովայի համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև
22/02/2023 16:56
Կիսվել

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը կրթական համագործակցություն է հաստատել Այովայի համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև

Այս օրերին, շրջափակման պայմաններում Ճշմարտության և արդարության կենտրոնը (սույն տեքստում, այսուհետ` Կենտրոն) կրթական համագործակցություն է հաստատել Այովայի համալսարանի և Արցախի պետական ​​համալսարանի միջև:

Կենտրոնը հպարտությամբ հայտարարում է այս համագործակցության մասին, որը հանդիսանում է Մարդու իրավունքների միջազգային Համաժողովի անմիջական արդյունք՝ կազմակերպված Կենտրոնի կողմից 2022թ. հունիսին, Երևանում։ Դեռևս 2022 թ.-ի հունիսին, Համաժողովի ընթացքում, պատվավոր հյուր, բանախոս, պրոֆեսոր Էլկե Հեքները մտադրություն հայտնեց Այովայի և Արցախի պետական ​​համալսարանների միջև համագործակցության ուղիներ ստեղծելու մասին։ Հարկ է նշել, որ Այովայի համալսարանի Դոցենտ, պրոռեկտոր և միջազգային ծրագրերի դեկան Ռաս Գանիմի, պրոֆեսոր Էլկե Հեքների և Կենտրոնի Համաժողովի հանձնաժողովի անդամ, փաստաբան Արսինե Գրիգորյանի ջանքերով հնարավոր եղավ վերոնշյալ երկու համալսարանների միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

«Այս նոր Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Այովայի համալսարանը հպարտ է համագործակցել Արցախի պետական ​​համալսարանի հետ», – նշել է դեկան Գանիմը: «Մեր նպատակն է ողջ աշխարհում հակամարտության գոտիներում միավորել մարդու իրավունքներով և սոցիալական արդարության հարցերով զբաղվող պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: Լիահույս ենք համագործակցության զարգացմանը կրթության համատեքստում զուգընթաց Արցախից ստանալ տեղեկություն»:

Ժամանակային առումով այս պատմական իրադարձությունն ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ Արցախը Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ: 2022 թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Ստեփանակերտը Երևանին և ըստ էության ողջ աշխարհին կապող միակ ավտոճանապարհը, որը կոչվում է Լաչինի միջանցք։ Արդեն ավելի քան 70 օր է, ինչ 120.000 բնակիչ, նրանց թվում՝ 30.000 երեխա, զրկված է սննդից, դեղորայքից և այլ պարագաներից, որոնց կարիքը խիստ անհրաժեշտ է։ Հիվանդանոցները անորոշ ժամանակով հետաձգել են պլանային վիրահատությունները։ Դպրոցները փակվել են միջոցների սղության պատճառով։ Բացի այդ, կենսական այնպիսի ծառայությունների, ինչպիսիք են էլեկտրականությունը, գազը և համացանցի անջատումը ցրտաշունչ ձմռան ժամանակ, առավել շատ դժվարություններ են ստեղծել Արցախի բնակիչների համար:

«Արցախի պետական համալսարանի համար անչափ կարևոր է այսպիսի յուրահատուկ համագործակցությունը այնպիսի հեղինակավոր համալսարանների հետ, ինչպիսին Այովայի համալսարանն է, հատկապես այս դժվար ժամանակներում, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, և նման համագործակցությունները հնարավորությունների պատուհան են բացում քաղաքացիական աշխարհի համար», – ասաց Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ փոխըմբռնման հուշագիրը ստորագրելիս։ «Երկու կառույցների միջև այս համագործակցությունը, անկասկած, զգալի առաջընթաց կբերի Արցախում և նրա սահմաններից դուրս՝ մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում»,- Կենտրոնի Համաժողովի հանձնաժողովի անդամ, փաստաբան Գրիգորյանը։

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ձևավորվել է Արցախի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թվականի նոյեմբերին։ Կենտրոնը լիովին անկախ է և կապված չէ որևէ քաղաքական կամ կառավարական ուժի/կազմակերպության հետ: Կենտրոնի փաստաբանների թիմը ստեղծել է ենթակառույց Հայաստանում և Արցախում, որը զբաղվում է փաստերի արձանագրմամբ՝ հիմնվելով պատերազմի հետևանքների հետ կապված մարդու իրավունքների և մարդկության դեմ ոտնձգությունների ականատեսների վկայությունների վրա: Կենտրոնն ականատեսներից հավաքել է ավելի քան 400 վկայություն, նրանց թվում կան վերադարձած ռազմագերիներ, տեղահանված անձինք և պատերազմի ժամանակ կիրառված արգելված զենքերից և զինատեսակներից տուժածներ։ Կենտրոնի առաքելությունն է ստեղծել մարդկության դեմ հանցագործությունների կենդանի շտեմարան՝ դրանք ծառայեցնելով կրթական և իրավական նպատակներով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37