
ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ԵՎՐՈՊԱՆ ՍԽԱԼ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՆ»
Եվրոպական երկրների կառավարությունները սխալ են արձագանքնել դեռևս 2007 թվականից զարգացող և այսօր արդեն եվրոպական պարտքային խորը ճգնաժամի վերածած բացասական տնտեսական դրսևորումներին: Նման կարծիք է արտահայտել ամերիկացի հայտնի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսը` ելույթ ունենալով Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Wall Street Journal-ի փոխանցմամբ` Սորոսը հայտարարել է, որ ներկայումս Եվրոպային անհրաժեշտ է թողարկել եվրոպական միասնական պարտատոմսեր, քանի որ միայն կառույցվածքային բարեփոխումներով ճգնաժամից դուրս գալն անիրատեսական է: