ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` հունվարի 26-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 3 մլրդ 173 մլն 313 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 024 201 888 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.0313 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: