Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԶԱՀ-ը կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել
02/03/2023 12:43
Կիսվել

ԶԱՀ-ը կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) իր կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել։ Մրցույթի մասին հրապարակում է արված Հիմնադրամի կայքում` https://bit.ly/website-pitch, որտեղ նաև տեղադրված է առաջադրանքի տեխնիկական նկարագիրը և Հիմնադրամի գնումների ընթացակարգը։ 

Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հիմնադրամի վեբ կայքի մշակման և սպասարկման պայմանագիր։

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում և որևէ այլ երկրում գրանցված կազմակերպությունները:

Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները (գին, փորձ, ժամկետ և տեխնիկական առաջարկ)։

Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն և ռուսերեն։

Մրցութային առաջարկություններն (այսուհետ նաև՝ «մրցութային հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով մինչև 2023թ․ ապրիլի 18-ը ժամը 18:00-ն։

Մրցութային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են՝

  • փաստաթղթային եղանակով և/կամ
  • էլեկտրոնային կրիչի միջոցով

Մրցութային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է հրավերի 4-րդ մասով։

Մրցութային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2023թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ին՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում, որին կարող են մասնակցել մրցույթի մասնակիցները։ 

Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) ստեղծվել 2017թ.-ին` հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինվորներին կայուն, արդար ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ Հիմնադրամը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։  ԶԱՀ-ը եզակի հիմնադրամ է տարածաշրջանում, որի շրջանակներում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում իր աշխատավարձից։  Հիմնադրամը համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել կյանքը և առողջությունը հանուն Հայաստանի անվտանգության զոհաբերած զինվորների և նրանց ընտանիքների բարեկեցությունը։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են՝

  • Հայաստանի և Արցախի հարկատուների կողմից վճարվող պարտադիր դրոշմանիշային վճարներից (1,500-15,000 ՀՀ դրամ՝ կախված ամսական եկամուտից)
  • Նվիրաբերություններից, որոնք ստացվում են ողջ աշխարհից
  • ԶԱՀ-ի ակտիվների կառավարումից։

ԶԱՀ-ը կառավարվում է անկախ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև բարձր մոտիվացիայով և փորձառու երիտասարդ գործառնական թիմի կողմից:

ԶԱՀ-ի առաքելությունն է  համախմբել ազգին՝ կանգնելու զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին՝ ապահովելու նրանց ֆինանսական կայունությունը և արժանապատիվ կյանքը՝ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱԲ մեր հանձնառությամբ: ԶԱՀ-ն աջակցում է 5,131 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 150,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով, իսկ միջոցների հասանելիության դեպքում հնարավոր է հատուցումների ժամկետի երկարաձգում։ 2017թ․-ից ի վեր ԶԱՀ-ը տրամադրել է ավելի քան 73․6 մլդ․ ՀՀ դրամի հատուցում։

Այսպիսով, ԶԱՀ-ն ազգային համախմբման եզակի հարթակ է, որը հասարակության մեջ սերմանելու է ամուր արժեքներ, համոզմունքներ և վերաբերմունք… հանուն գնահատանքի, աջակցության և հարգանքի… Այսօր մեր պարտքն է կանգնել զոհված, հաշմանդամ դարձած և անհայտ բացակայող մեր զինվորների և նրանց ընտանիքների կողքին։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02