30/01/2012 10:30
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ 5 ՄԼՆ ՄԱՐԴ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է
2011 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներով Իսպանիայում գործազուրկների թիվը հատել է 5 մլն-ի սահմանագիծը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ Իսպանիայում 5.3 մլն մարդ հաշվառվել է որպես գործազուրկ: Արդյունքում, գործազրկության մակարդակը երկրում կազմել է 22.8%, որն առավելագույն ցուցանիշն է` վերջին շուրջ 17 տարիների կտրվածքով: Հատկանշական է, որ գործազրկությունն առավել սուր խնդիր է երիտասարդների շրջանում: 16-24 տարիքային խումբը ներկայացնող իսպանացիների շուրջ կեսն ակտիվորեն փնտրում է աշխատանք:
Նշենք նաև, որ գործազրկության մակարդակով Իսպանիան Եվրագոտու անդամ 17 երկրների շարքում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Գործազրկության ընդհանուր մակարդակը Եվրագոտում կազմում է 10%:
Սպասվում է, որ երկրի տնտեսությունն առաջիկայում ևս կգրանցի անկումային դրսևորումներ, որոնց արդյունքում գործազուրկների թիվը կարող է շարունակել աճել:
04/08/2026
դրամ
Դոլար (USD)
367.01
+1.03
Եվրո (EUR)
422.5
+0.74
Ռուբլի (RUR)
4.526
-0.0379
Լարի (GEL)
140.08
+0.54
Արծաթ
683.97
+4.75
17:09 04/08/26
16:12 04/08/26
