Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն ու հնարավոր լուծումները. կայացավ ՀԲՄ աշխատաժողովը
03/03/2023 12:46
Կիսվել

Բիզնեսի ֆինանսավորման խնդիրներն ու հնարավոր լուծումները. կայացավ ՀԲՄ աշխատաժողովը

Գործնական և իրավական ուղղություններով ֆինանսական կազմակերպությունների կողմից բարձրացված բիզնեսի ֆինանսավորման  խնդիրներն ու հնարավոր լուծումները քննարկելու նպատակով՝ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կայացավ «Հայաստանի Հանրապետության բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավումը» թեմայով աշխատաժողովը։

Աշխատաժողովին ներկա են գտնվել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները, ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի ղեկավարները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների, տեղական և միջազգային կազմակերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: 

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրեց, որ օրակարգային հարցերի ուսումնասիրման նպատակով դեռևս նախորդ տարի ձևավորվել էր ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ։

«Անկողմնակալ, անաչառ և բազմակողմանի քննարկում ունենալու նպատակով հրավիրվել են շահագրգիռ բոլոր կողմերին, որոնց կներկայացվեն բիզնեսի ֆինանսավորման  հիմնախնդիրները և իրենց մասնակցությամբ կփորձենք գտնել դրանց հնարավոր լուծման տարբերակները»,-նշել է Սեյրան Սարգսյանը։

ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանի դիտարկմամբ՝  շահագրգիռ կողմերի համապարփակ ներկայացվածությունը աշխատաժողովին փաստում է, որ առկա խնդրի լուծման և ոլորտի զարգացման շուրջ կա մեծ հետաքրքրություն, ինչն իր հերթին կարող է ստեղծել նախադրյալներ՝ նմանատիպ միջոցառումների շարունակականության և Հայաստանում ֆինանսական ոլորտի հետագա զարգացման նոր օրակարգի ձևավորման համար։

Աշխատաժողովի շրջանակներում ՀԲՄ կողմից ներկայացվեց «ՀՀ տնտեսության ֆինանսական միջնորդության հենասյունային հարցերը» զեկույցը։ «Հայաստանի բիզնես ֆինանսավորման շուկաների բարելավման ճանապարհային քարտեզը» զեկույցով հանդես եկավ TK & Partners խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը։ 

«Աշխատաժողովը նպատակ ունի անդրադառնալ բարեխիղճ տնտեսվարողների պաշտպանության հարցերին, ինչպես նաև ֆինանսական շուկաների արդյունավետ աշխատանքի ապահովմամբ Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ տեղական և օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճի խթանմանը»,-ընդգծել է Վարուժան Ավետիքյանը: 

Զեկույցների ներկայացմանը հաջորդեց քննարկումը։

Աշխատաժողովի արդյունքում հավաքագրված տեղեկատվության և նյութերի հիման վրա առաջարկվեց ձևավորել աշխատանքային խումբ՝  ՀՀ ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների և պետական գերատեսչությունների ներգրավմամբ՝ միջազգային կառույցների փորձագիտական ներուժի աջակցությամբ բիզնեսի ֆինանսավորման շուկաներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշատանքներ տանելու նպատակով: 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75