Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեկնարկել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլը
06/03/2023 19:06
Կիսվել

Մեկնարկել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլը

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը մշտապես կարևորում է կրթության և գիտության ոլորտում իր ներդրումը՝ ուղղված երիտասարդների զարգացմանը։  

Մարտի 6-ին «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը մեկնարկել է «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլը, որը միտված է հայ երիտասարդների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՖՀՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմամբ երիտասարդների ներուժի բացահայտմանը միտված նախաձեռնության համար:

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերը նպաստում են հմտությունների և գիտելիքների բարելավմանը` ապահովելով կրթական ծրագրերում շարունակականության բաղադրիչը: Երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում պետությունը միակ դերակատարը չէ. քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները ևս այն կարևոր օղակներն են, որոնք լրացնում են ոչ ֆորմալ կրթության պահանջը։

«Ձեռնարկությունների, կազմակերպությունների և մեկ ընդհանուր եզրույթով ասված՝ արտաքին շահակիցների ներգրավվածությունն ուսումնական գործընթացում վաղուց արդեն բնականոն երևույթ պետք է դարձած լիներ, այլ ոչ այս կամ այն բուհն առանձնացնող հատկանիշ։ Ցավոք, բոլորս էլ գիտենք, որ չնայած ակտիվ զարգացումներին, բուհական համակարգ–գործատու կապը դեռ զարգացման մեծ ներուժ ունի։ ՀՖՀՀ–ն այս առումով նկատելի ձեռքբերումներ ունի․ նախ՝ մեզ մոտ դասավանդում են ոլորտային առաջատար մասնագետներից շատերը, բացի այդ՝ գործատուները ներգգրավված են ուսումնական պլանների վերանայման խորհուրդներում, բավական ակտիվ գործակցություն ունենք գործատուների հետ աշխատանքի տոնավաճառների կազմակերպման և անցկացման, նախագծահեն ուսուցման և դասավանդման, ինչպես նաև գործատուների ներգրավվածությամբ վարպետաց դասեր կազմակերպելու և իրականացնելու գործընթացներում։ Հմտությունները թիրախող նմանօրինակ ձեռնարկները միշտ կարևորվում են ՀՖՀՀ–ի կողմից, քանզի դրանք ևս մեկ հնարավորություն են ընձեռում երիտասարդներին ձեռք բերելու աշխատաշուկային այդքան անհրաժեշտ փափուկ հմտությունները և ոչ միայն», նշել է ՀՖՀՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը։

Միջոցառման ընթացքում «Երիտասարդների զարգացում» ծրագրի նկարագրի, մանրամասների և 2023 թվականին սպասվող ծրագրերի մասին խոսեց Էլինա Մարգարյանը՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության տնօրենը։

««Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության առանցքային ուղղություններից մեկն է: Լինելով հասարակության պատասխանատու անդամ՝ մենք նպաստում ենք երիտասարդների հմտությունների և ինքնակրթության զարգացմանը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնմանը, որն էլ, իր հերթին, միտված է Հայաստանում գործազրկության նվազեցմանը։ Նշեմ նաև, որ միայն 2022 թվականին «Երիտասարդների զարգացում» ծրագրի դասընթացաշարերին մասնակցել և հավաստագիր են ստացել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող շուրջ 11.000 երիտասարդներ», նշեց Էլինա Մարգարյանը։

«Երիտասարդների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ 2017 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում և միտված է խթանելու զբաղվածությունը Հայաստանում: Ծրագիրը 16-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում անվճար հիմունքներով մասնակցել «Կյանքի» և «Բիզնես» հմտություններ դասընթացաշարին։ Ծրագրի՝ «Կյանքի հմտություններ»  մոդուլի շրջանակում մասնակիցները ձեռք են բերում ինքնազարգացման և ինքնագնահատման կարողություն, ինչպես նաև մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ և CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: «Բիզնես հմտություններ» մոդուլի մասնակիցները սովորում են ժամանակի և նախագծերի կառավարման, հաղորդակցման, բանակցային և վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաև ֆինանսական գրագիտություն:

Դասընթացները հասանելի են այս հղումով։

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը 2023 թվականի ընթացքում նախատեսում է իրականացնել նաև «Բաց դռների օր», որի մեկնարկը կտրվի շուտով։ Այն երիտասարդներին հնարավորություն կտա ծանոթանալ ընկերության բիզնես գործունեությանը, աշխատանքի հնարավորություններին և երիտասարդների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին ու միջոցառումներին։

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից  մեկն է։ ՀՖՀՀ-ն շնորհում է երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական (եվրոպական): Համալսարանի ակադեմիական գործընկերներն են  Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և Թուլուզ 3 Պոլ Սաբատիե համալսարանը։ ՀՖՀՀ-ն ներկայումս ունի ավելի քան 2000 ուսանող, մեկ տասնյակ դոկտորանտներ և շուրջ 2700 շրջանավարտ։ ՀՖՀՀ-ի հաջողության վկայականն է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Ըստ 2021թ-ի շրջանավարտների շրջանում անցկացված հարցման՝ վերջիններիս ընդամենը 4%-ն է գտնվում աշխատանքի որոնման ակտիվ փուլում:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75