Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԿԱՏԱՐԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՀ-Ի ԲՈԼՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
13/02/2012 11:00
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԿԱՏԱՐԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՀ-Ի ԲՈԼՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հունաստանի խորհրդարանը հաստատել է Եվրամիության (ԵՄ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից այս երկրին հատկացվելիք ֆինանսական օգնության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է անցում կատարել առավել խիստ տնտեսական քաղաքականության` մեկնարկելով մի շարք միջացառումներ: Վերջիններիս շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, շուրջ 15 հազար աշխատատեղերի կրճատում և մեկ տարվա ընթացքում աշխատավարձերի ու կենսաթոշակների իջեցման հաշվին շուրջ 4.4 մլրդ ԱՄՆ դոլարի տնտեսում:

Հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանին ուղղված իր խոսքում երկրի վարչապետ Լուկաս Պապադեմոսը կարևորել է տնտեսող քաղաքականությանն ուղղված այս ծրագրի հաստատումն` ընդգծելով, որ հակառակ դեպքում Հունաստանի տնտեսությանը սպառնում է «տնտեսական քաոս»:

Տնտեսող քաղաքականության ուղղված ծրագրի հաստատումը Հունաստանին անհարժեշտ էր ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից հերթական վարկային տրանշի ստացման համար: Սպասվում է, որ վարկային տրանշը կկազմի 130 մլն եվրո: Այս միջոցները Հունաստանի կառավարությունը կուղղի իր պարտավորությունների մարմանը, որոնց ժամկետն ավարտվում է արդեն մարտ ամսին:

Նախատեսվում է, որ եվրոպական կենտրոնական բանկը և ԱՄՆ-ն Հունաստանին հերթական վարկային տրանշի տրամադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն այս շաբաթ:

Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72