20 ՄԼՆ ԴՐԱՄ` ՈՐՍԱԾ ԳԱՅԼԵՐԻ ԴԻՄԱՑ
ՀՀ կառավարությունը Բնապահպանության նախարարությանը հատկացրել է 20 մլն դրամ` 2012 թվականի ընթացքում մեր հանրապետությունում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով։ Այս տարի կառավարությունն ամբողջ որսաշրջանի համար նախաեսում է նախորդ տարվա 100 գայլի փոխարեն ոչնչացնել 200 գայլ:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՀՀ կառավարությունը, նկատի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքում նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, հաստատել էր թվաքանակի կարգավորման և միջացառումների իրականացման կարգը։ Սահմանվել էր ոչնչացված գայլերի դիմաց պարգևատրման չափը` ամեն մի գլխի համար 100 հազար ՀՀ դրամ:
Ըստ կառավարության տվյալների` 2011 թվականին գայլերի ոչնչացման տեսանկյունից առավել ակտիվ է եղել Արագածոտն մարզը (այստեղ ոչնչացվել է 17 գայլ): Գեղարքունիքի մարզում սպանվել է 15 գայլ, Վայոց Ձորում` 12 գայլ: