ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
ՀՀ կառավարությունն ամփոփել և հաստատել է միջազգային երկու մրցույթների արդյունքները: Այսպես, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագրի խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքով կառավարությունը հաղթող է ճանաչել «Ֆիխթներ ԳմբՀ Կօ.ԿԳ» ընկերությունը` 2 մլն 756 հազար եվրո պայմանագրային գումարով:
Միևնույն ժամանակ, գործադիրը հաստատել է «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրով» անցկացված «Ինժեներատեխնիկական աշխատանքներ, նախագծում և պայմանագրի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Ֆիխթներ Ուոթեր և Տրանսպորթեյշն» և «Ջրտուք» ՍՊԸ-ները` 1 մլն 129 հազար 987 եվրո պայմանագրային արժեքով։