Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀՈՍՔ
17/02/2012 16:07
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀՈՍՔ

Հունաստանի աշխատանքի շուկայում իրավիճակը բավականին ծանր է: Նման հայտարարությամբ հանդես է եկել աշխատանքի շուկայի հարցերով եվրահանձնակատար Լասլո Անդորին` նշելով, որ այս երկրում աշխատանք չունենալու խնդիրն առավել սուր է երիտասարդների շրջանում: «Երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է շուրջ 50%», – նշել է եվրահանձնակատարն` ընդգծելով, որ Հունաստանին անհրաժեշտ է հնարավորինս արագ մեկնարկել երկրի տնտեսության խթանմանն ուղղված ծրագրերը: Հակառակ դեպքում, ըստ եվրոպացի պաշտոնյայի, աշխատուժը այս երկրից կհոսի այլ երկրներ:

Հունաստանի պաշտոնական աղբյուրների վերջին տվյալներով` 2011 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակը երկրում կազմել է 17.7%, ընդ որում` միայն 15-29 տարիքային խմբում` 35.3%: Նշենք, որ 2010 թվականի վերջի դրությամբ գործազրկության մակարդակը Հունաստանում կազմել էր 14.2% (երիտասարդների շրջանում` 28%):

Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատել էր այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Ներկայումս Հունաստանը սպասում է եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հերթական վարկային տրանշի տրամադրմանը: Այն կկազմի 130 մլն եվրո: Նոր օգնության միջոցները Հունաստանի կառավարությունը կուղղի իր պարտավորությունների մարմանը, որոնց ժամկետն ավարտվում է արդեն մարտ ամսին:

Նշենք, որ վարկի հաստատման նպատակով Հունաստանի խորհրդարանն ընդունել է Եվրամիության (ԵՄ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պայմանները և հաստատել առավել խիստ տնտեսական քաղաքականությանն անցնելու ծրագիրը:

2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հունաստանի ՀՆԱ-ն կրճատվել էր 8.0%-ով, երկրորդ եռամսյակում` 7.3%-ով, երրորդ եռամսյակում` 5.0%-ով, իսկ վերջին եռամսյակում, ըստ նախնական գնահատականների, ՀՆԱ-ի անկումը կազմել է 7.0%:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45