
DELL-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 32.5% ԱՃ
Ամերիկյան Dell ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած հաշվետվության համաձայն` հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա փետրվարի 3-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 32,5%-ով և կազմել 3մլրդ 492 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, Dell-ի ապահոված համախառն հասույթն աճել է 0,9%-ով և կազմել 61 մլրդ 494 մլն ԱՄՆ դոլար, իսկ տարեկան գործառնական շահույթն, աճելով շուրջ 29%-ով, կազմել է 4 մլրդ 431 մլն ԱՄՆ դոլար:
Ամերիկյան Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին: Ներկայումս ընկերությունն անհատական համակարգիչների արտադրության ոլորտում աշխարհի առաջատարներից մեկն է: