Տնտեսական

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 442.50+0.50
OIL:  BRENT - 62.55-1.76 WTI - 58.15-2.35
COMEX:  GOLD - 4056.50-0.52 SILVER - 49.35-2.84
COMEX:  PLATINUM - 1512.00-3.12
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.36+0.02 EUR/GBP - 1.1535+0.18
FOREX:  EUR/USD - 1.1535+0.18 GBP/USD - 1.3084+0.31
STOCKS RUS:  RTSI - 1025.58-0.41
STOCKS US: DOW JONES - 45752.26-0.84 NASDAQ - 22078.05-2.15
STOCKS US: S&P 500 - 6538.76-1.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 48625.88-2.40 TOPIX - 3297.73-0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 25220.02-2.38 SSEC - 3834.89-2.45
STOCKS EUR:  FTSE100 - 9527.65+0.21 CAC40 - 7981.07+0.34
STOCKS EUR:  DAX - 23278.85+0.50
21/11/2025  CBA:  USD - 381.61-0.44 GBP - 498.57-0.85
21/11/2025  CBA:  EURO - 439.65-0.7
21/11/2025  CBA:  GOLD - 50188-504 SILVER - 623.82-17.36
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
23/02/2012 11:06
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԽՈՐԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին և պատրաստ ենք առաջիկայում ևս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան և ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք», – ասել է վարչապետը: 

Նշելով, որ առկա է մեծ ներուժ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ զրուցակիցները կարծիք են հայտնել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում հայ-ղազախական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ տեսակետից, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ինչը կնպաստի գործարար կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը և Այիմդոս Բոզժիգիտովը մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նաև մեր երկրում ձևավորվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը խնդրել է մեր երկրի աջակցությունը՝ «Էքսպո-2017» միջազգային տնտեսական ցուցահանդեսն Աստանայում անցկացնելու հայտը պաշտպանելու հարցում:

21/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.61
-0.44
Եվրո (EUR)
439.65
-0.7
Ռուբլի (RUR)
4.825
+0.0814
Լարի (GEL)
141.15
-0.16
50188
-504
Արծաթ
623.82
-17.36