Բիզնես

USD BUY - 380.50-0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 442.50-0.50 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 60.24+0.18 WTI - 56.25-0.21
COMEX:  GOLD - 4449.30-0.73 SILVER - 77.14-2.65
COMEX:  PLATINUM - 2272.40-4.39
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.69+0.12 EUR/GBP - 1.168-0.16
FOREX:  EUR/USD - 1.168-0.16 GBP/USD - 1.346-0.40
STOCKS RUS:  RTSI - 1105.53+0.00
STOCKS US: DOW JONES - 48996.08-0.94 NASDAQ - 23584.28+0.16
STOCKS US: S&P 500 - 6920.93-0.34
STOCKS JAPAN:  NIKKEI - 51117.26-1.63 TOPIX - 3484.34-0.77
STOCKS CHINA:  HANG SENG - 26149.31-1.17 SSEC - 4082.98-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10048.21-0.74 CAC40 - 8233.92-0.04
STOCKS EUR:  DAX - 25122.26+0.92
08/01/2026  CBA:  USD - 381.39-0.36 GBP - 512.86-2.39
08/01/2026  CBA:  EURO - 445.43-0.76
08/01/2026  CBA:  GOLD - 54419-694 SILVER - 968.51+5.34
ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը
03/04/2023 15:40
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է Ռուսաստանից հեռախոսահամարով փոխանցումների միջնորդավճարը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։

Հեռախոսահամարով փոխանցումները հասանելի են Ռուսաստանից դեպի Հայաստան ուղղությամբ։ Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին և ընտրել «В другие страны» գործողությունը։ Ապա՝ նշել երկիրը «Армения» և «По номеру телефона», այնուհետև կոնտակտների ցանկից պետք է ընտրել ստացողի հեռախոսահամարը, նշել գումարը և հաստատել փոխանցումը: Մինչ գործարքը հաստատելը, ուղարկողը տեսնում է մուտքագրվող գումարը ՀՀ դրամով, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը։ Գումարը մուտքագրվում է հաշվին ակնթարթորեն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը Ռուսաստանի հետ դրամական փոխանցումների առաջատարներից մեկն է։ Նախորդ տարվա արդյունքներով բանկի մասնաբաժինը երկրի շուկայում ռուսաստանյան օգտատերերին փոխանցումների քանակով կազմել է 17%, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան փոխանցումների մասնաբաժինը՝ 10%։ Անցյալ տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ առաջին գործընկեր բանկը, որտեղ ՎՏԲ-ն գործարկեց հեռախոսահամարով փոխանցումները: Ռուսաստանից ՎՏԲ-Հայաստան Բանկ բջջային համարով կատարված փոխանցումների ընդհանուր թիվը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 40 հազարը, իսկ փոխանցումների ընդհանուր ծավալը հասնում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

Դեպի ՎՏԲ բջջային համարով փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի,  ամսական՝ մինչև 300 հազար ՌԴ ռուբլի:

Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝  8787 հեռախոսահամարով:

ՎՏԲՀայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

08/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.39
-0.36
Եվրո (EUR)
445.43
-0.76
Ռուբլի (RUR)
4.7442
+0.0077
Լարի (GEL)
141.58
-0.09
54419
-694
Արծաթ
968.51
+5.34