Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԸ
01/03/2012 16:40
Կիսվել

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Մեկնարկել են ՀՀ պետական սահմանի “Բագրատաշեն”, “Գոգավան”, “Բավրա” անցակետերի արդիականացմանն ուղղված աշխատանքները: Ծրագրի իրականացման արդյունքում այս սահմանային անցակետերը կարդիականացվեն և տեխնիկապես կվերազինվեն, քաղաքացիների ու բեռների փոխադրման գործընթացները կպարզեցվեն, էականորեն կբարելավվի մաքսանենգության դեմ պայքարը, կնվազեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և հնարավորություն կստեղծվի միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային ենթակառուցվածք ունենալու համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ` ծրագրի շրջանակներում փետրվարի 28-29-ը Պետական եկամուտների կոմիտեի “Ուսումնական կենտրոն”-ում ՀՀ սահմանների կառավարման ոլորտի մասնագետների համար կազմակերպվել էր “Սահմանային հսկողության ընթացակարգերի մշակում” թեմայով ազգային աշխատաժողով, որի նպատակն էր համապատասխան մասնագետներին ծանոթացնել սահմանների համալիր կառավարման եվրոպական փորձին: Լատվիայից ժամանած միջազգային փորձագետները ներկայացրել են եվրոպական երկրների պետական սահմանի անցման կետերի գործառույթներն, ինչպես նաև սահմանի համալիր կառավարման սկզբունքներն ու փորձը:

Լատվիայի պետական սահմանապահ ծառայության կառավարման խորհրդի նախագահ Վլադիմիրս Զագուզովսի խոսքերով` իրենց այցը Հայաստան կապված է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրին մասնակցությամբ, և այս աշխատանքային խմբի հիմնական նպատակը պետական սահմանի անցման կետերի ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակման կանոնների ձևակերպումն է:

Պետական սահմանի համալիր կառավարումը ներառում է ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային սերտ համագործակցություն, այսինքն` ոլորտում ներգրավված մարմինների միջևհամագործակցությունը պետք է բացառի պետական սահմանի անցման կետում գործառույթների կրկնությունը: Այս նպատակով վերանայվում են սահմանային վերահսկողության և մաքսային հսկողության գործող ընթացակարգերը, ինչը թույլ կտա պետական սահմանի անցման կետերում ներդնել “մեկ պատուհան, մեկ կանգառ” ընթացակարգը:

Նախատեսվում է նաև արդիականացել և կատարելագործել սահմանային էլեկտրոնային կառավարման և մաքսային գործառույթների ապահովման համակարգերը` ձևավորելով տեղեկատվական ապահովման հզոր հիմքեր, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59