ՉԻՆԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ 100 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐԸ
Այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, Չինաստանի ռազմական ծախսերը կաճեն 11,2%-ով և կկազմեն 100 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում են չինական պաշտոնական աղբյուրները:
Փորձագետների հավաստմամբ, սակայն, իրական ցուցանիշները կարող են երկու անգամ գերազանցել պաշտոնական ցուցանիշները:
Հատկանշական է, որ ռազմական ծախսերի ծավալով Չինաստանը աշխարհում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով ԱՄՆ-ին (740 մլրդ ԱՄՆ դոլար):