«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԺԱՄԿԵՏ ԳՈՐԾԱԴՈՒԼ
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել է անժամկետ գործադուլ: Ինչպես պարզաբանում են ընկերության Մամուլի ծառայությունից` գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև երևանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը համաձայնի վերանայել իր գնային քաղաքականությունը: Գործադուլն ուղղված է «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման գների բարձրացման դեմ:
Նշենք, որ այսօր առավոտից «Արմավիա» ընկերության բոլոր չվերթները դադարեցվել են:
«Զվարթնոց» օդանավակայանում այլ ավիաընկերությունների չվերթները կիրականացվեն ըստ սահմանված գրաֆիկի: