Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Idram&IDBank. 6․463․511 դրամ` Արցախում արևային ջրաջեռուցիչների տեղադրման համար
12/04/2023 11:37
Կիսվել

Idram&IDBank. 6․463․511 դրամ` Արցախում արևային ջրաջեռուցիչների տեղադրման համար

Իդրամի և IDBank-ի «Մի դրամի ուժն» արդեն հատել է 120 մլն դրամի սահմանը։ Ապրիլ ամսվա շահառուն Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն է, որի նպատակն է նպաստել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը՝ աշխատանքի և աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով:

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունների համար կարևոր է սեփական ներդրումն ունենալ մեր հայրենիքի պաշտպանների կյանքի որակի բարելավման գործում։ «Պատերազմի մասնակիցների վերաինտեգրման խնդիրը հասարակության մեջ առաջնային նշանակություն ունի, և ժամանակին լուրջ քայլերի չդիմելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ թե՛ հենց պատերազմի մասնակիցների, և թե՛ ողջ հասարակության համար, ուստի մենք մեծ հույսով և սպասումով այս ծրագիրն ընտրեցինք որպես ապրիլ ամսվա շահառու», – ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Ծրագրի հիմքում պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների մասնագիտական կարողությունների և հմտությունների բացահայտումն է, դրա հիման վրա նոր հնարավորությունների ստեղծումը՝ իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար:

Նշենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար և մարտ ամիսների ընթացքում ընկերությունների հարթակներով կատարվող վճարումների արդյունքում հավաքված ողջ գումարը՝ 6․463․511 դրամ, ուղղվեց Արցախի գյուղական բնակավայրերի բնակիչների մասնավոր տնային տնտեսություններում արևային ջրաջեռուցիչների տեղադրմանը։

Ծրագիրը նպաստում է գյուղացիների գազի և էլեկտրականության ծախսերի կրճատմանը, տնային տնտեսությունների ինքնատնօրինման բարձրացմանը և ընդհանուր առմամբ Արցախի Հանրապետության կախվածության նվազեցմանը Հայաստանից գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան կարող եք դառնալ նաև Դուք․ պարզապես անհրաժեշտ է բոլոր վճարումներն իրականացնել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am, Idram.am առցանց հարթակներով և երկու ընկերությունների տերմինալներով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45