ԻՍՊԱՆԻԱՆ ԿԿՐՃԱՏԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ
Իսպանիայի կառավարությունը համաձայնել է կատարել Եվրահանձնաժողովի պահանջները և 2012 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կրճատել ևս 5 մլրդ եվրոյով: Արդյունքում, ենթադրվում է, որ բյուջեի պակասուրդը կսահմանվի ՀՆԱ-ի 5.8% մակարդակում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 8.5%-ը (91.4 մլրդ եվրո)` այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար նպատակային ցուցանիշը սահմանվել էր 6% մակարդակում: