2011Թ.-ԻՆ PORSCHE-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 22% ԱՃ
Գերմանական հայտնի ավտոարտադրող Porsche ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու տարում ընկերության զուտ շահույթն աճել է 22%-ով և կազմել 2,05 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը աճել է 18%-ով և կազմել 10,9 մլրդ եվրո: Հատկանշական է, որ ընկերության ապահոված այս տարեկան ֆինանսական ցուցանիշները լավագույնն են` վերջին 80 տարվա կտրվածքով: