Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին
17/04/2023 14:20
Կիսվել

«Կինը…». Վիվա-ՄՏՍ-ի նախագիծը՝ նվիրված կանանց միամսյակին

Կանանց միամսյակի կապակցությամբ՝  Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ ընկերությունը ներկայացրել է «Կինը․․․» նախագիծը․ հինգ պատմություն հինգ հաջողակ կանանց մասին։ Նախագծի հերոսուհիները պատմում են իրենց երազանքների մասին, այն մասին, թե ինչպես են հիմնել և զարգացրել իրենց բիզնեսը, ինչպես են հաղթահարում խոչընդոտները և ինչ հաջողությունների են հասել: Նախագծի առաջնային նպատակն էր ոգեշնչել հայ կանանց ստեղծագործելու ու առաջ շարժվելու՝ եթե կա սեփական բիզնեսը հիմնելու գաղափար ու ցանկություն:

Առաջին պատմության հերոսուհին երգչուհի, «Մախմուր» ձեռագործ պայուսակների բրենդի հիմնադիր Արփին է: «Մախմուր աղջիկ»  երգը (հեղինակ՝ Խաչատուր Ավետիսյան) երգչուհու կատարմամբ նոր շունչ ստացավ և արդյունքում ստեղծվեց մի բիզնես, որով այսօր լցվում է Արփիի կյանքը։ «Այսօր կինը շատ մեծ տեղ ունի ժամանակակից աշխարհում և նա պետք է տեսնի, թե ինչն է իրեն էներգիա տալիս, ինչից է այն քաղում, ստանում, որովհետև նա դա տալու է դիմացինին»։

Երկրորդ պատմության հերոսուհին Լինա Գագիկյանն է՝ «Piafchik Handmade» ձեռագործ զարդերի բրենդի հիմնադիրը: Բրենդն առաջարկում է ազգային մոտիվներով արույրից (լատունից) զարդեր, որոնց նպատակը ոչ միայն նորաձևության մաս լինելն է, այլև կրել յուրօրինակ սիմվոլիկա, որը խորհրդանշում է հային, հայկական ավանդույթներն ու խորհուրդները։ Լինան երազում է «Piafchik»-ը տեսնել միջազգային նորաձևության բեմերում, որով կարող է ճանաչելի դարձնել հայկական մշակութային տարրերը։ «Սիրե՛ք ձեր գաղափարները, և, եթե սիրեք, թեկուզ փոքր քայլերով առաջ գնալով անպայման կհաջողեք»։

Հաջորդ տեսանյութը պատմում է «CarolinaArt»-ի հիմնադիր, նկարչուհի Կարոլինա Մարկոսյանի մասին։ Նա նկարում է կերամիկայի և ապակու վրա՝ օգտագործելով հայկական ավանդական գորգանախշերն ու թռչնագրերը, պահպանում հայկական նկարչական արվեստին բնորոշ բոլոր գույները և համադրությունները, ինչպես նաև ստանում նոր երանգներ և նոր շունչ տալիս նկարչությանը։ Կարոլինան նաև նվերներ է պատրաստել Հոլիվուդի  «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության համար՝ 8 օրում նկարելով 95 թեյնիկ։ «Մեր հայ կանայք բոլորը բազմաշնորհ են։ Կինը պետք է ինքնաբավ լինի։ Կապ չունի՝ աշխատում է, հոգս ունի, տանը գործեր ունի, երեխաներ, ամուսին։ Մարդ պետք է իր սիրելի գործով զբաղվի, որ դառնա ինքնաբավ, իսկ ինքնաբավ մարդը միշտ լինում է բարի և վատ բան երբեք չի անում»։

Չորրորդ պատմության հերոսուհին Ալավերդիում գործող «Իրիս» հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանն է, որը հայկական հյուրընկալությամբ ու մեծագույն սիրով բազմաթիվ զբոսաշրջիկներին է ցույց տալիս Հայաստանի գեղեցկությունը: Քսանյոթ տարվա մանկավարժական գործունեությունից հետո սկսել է անգլերեն սովորել, յուրացնում է թվային մարքեթինգը,  քանի որ իր համար «ուշ» հասկացություն չկա։ Թվում է՝ արտասահմանցին ամեն ինչ ունի, ամեն ինչ տեսել է, բայց հերոսուհին ամեն օր հիացական խոսքեր է  լսում Հայաստանի և հայերի նիստուկացի մասին, հայկական սովորույթների մասին։ «Հայ կինն ի սկզբանե ուժեղ է իր բնույթով, իր գենետիկայով։ Ոչ մի ազգ չգիտեմ, որտեղ հայ կնոջից շատ տղամարդու կողքին կանգնած ու պայքարած կին լինի։ Ֆրանսիան մի Ժաննա դ՛Արկ ունի, արձան է կանգնեցվել, բայց Հայաստանում այդքան արձան չի տեղավորվի»։

Եզրափակող տեսանյութի հերոսուհին լուսանկարիչ Անիտա Մատինյանն է, որի ֆոտոստուդիան զբաղվում է հատկապես նորածինների լուսանկարմամբ: Ինչպես Անիտան է ասում՝ եթե կա նպատակ, ուրեմն անպայման պետք է գնալ դրա հետևից: Նա վստահ է՝ մայրությունն իր համար նախևառաջ ինքնաբացահայտում է, որովհետև միայն մայր լինելուց հետո ես հասկանում, թե որքան ուժեղ ես։ «Վստահ եմ, որ յուրաքանչյուր կին ունի շատ մեծ պոտենցիալ, որ կարող է շատ բան տալ աշխարհին, ու եթե ունի նպատակներ, գաղափարներ, բիզնես իդեաներ, բայց ունի դրանք իրականացնելու մտավախություններ, անպայման պետք է անի այդ համարձակ քայլը, թռիչք կատարի դեպի առաջ՝ դեպի նպատակներ»։

«Կինը…» նախագիծը նվիրված է կանանց միամսյակին, և այն նորովի է ներկայացնում  կնոջ դերը ժամանակակից աշխարհում: Բոլոր տեսանյութերը հասանելի են ընկերության ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքներում:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52