Տնտեսական

USD BUY - 373.50-1.00 USD SELL - 376.50-0.50
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 441.00-0.50
OIL:  BRENT - 94.26-2.01 WTI - 96.57-1.27
COMEX:  GOLD - 4761.90-0.63 SILVER - 76.32+0.05
COMEX:  PLATINUM - 2065.20-0.76
LME:  ALUMINIUM - 3498.50+1.58 COPPER - 12845.50+1.29
LME:  NICKEL - 17241.00+0.90 TIN - 47987.00+0.63
LME:  LEAD - 1922.00-0.26 ZINC - 3333.00+0.18
FOREX:  USD/JPY - 159.19+0.05 EUR/GBP - 1.172+0.22
FOREX:  EUR/USD - 1.172+0.22 GBP/USD - 1.3458+0.26
STOCKS RUS:  RTSI - 1115.41+0.27
STOCKS US: DOW JONES - 47916.57-0.56 NASDAQ - 22902.89+0.35
STOCKS US: S&P 500 - 6816.89-0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10600.53-0.03 CAC40 - 8259.60+0.17
STOCKS EUR:  DAX - 23803.95-0.01
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ
15/03/2012 17:55
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

Չինաստանի տնտեսությունում արդեն չորրորդ ամիսն անընդմեջ գրանցվում է օտարերկրյա ներդրումների անկում: Չինասատանի Առևտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, երկրում իրականացված օտարերկրյա ներդրումները նվազել են 0.9%-ով և կազմել 7.73 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ հունվարին ցուցանիշը նվազել էր 0.3%-ով և կազմել 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Արդյունքում, 2012 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները կազմել են 17.7 մլրդ ԱՄՆ դոլար` տարեկան կտրվածքով գրանցելով 0.6% անկում:

Ըստ ներկայացված տվյալների` փետրվարին Եվրամիության անդամ երկրների կողմից Չինաստանի տնտեսությունում իրականացված ներդրումները նվազել են 33.3%-ով և կազմել 906 մլն ԱՄՆ դոլար: Ամերիկյան ներդրումներն այս մեկ ամսվա ընթացքում աճել են 0.9%-ով և կազմել 525 մլն ԱՄՆ դոլար:

Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն` ընթացիկ տարվա համար Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ կանխատեսումները «մռայլ են»: Սպասվում է, որ 2012 թվականին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումները չեն գերազանցի 100 մլրդ ԱՄՆ դոլարը:

10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79