APPLE-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ԿՐԿԻՆ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴ
Երեկ`մարտի 15-ին, ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքում ամերիկյան Apple ընկերության արժեթղթերի գինը հատել է 600 ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Արդյունքում, ընկերության շուկայական արժեքը կազմել է շուրջ 560 մլրդ ԱՄՆ դոլար:
Այսպիսով, Apple-ն առաջ է անցել Exxon Mobil նավթային ընկերությունից և ճանաչվել աշխարհի ամենաթանկ ընկերությունը:
Հիշեցնենք, որ Apple ընկերության արժեթղթերը 300 դոլարի գնային սահմանագիծը հատել էին 2010 թվականի հոկտեմբերին: 2011 թվականի հունիսին ընկերության արժեթղթերը բորսայում շրջանառվում էին արդեն 400 դոլար գնային սահմանում: