Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՕԳՆԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
19/03/2012 16:18
Կիսվել

ՖՐԱՆՍԻԱՆ ԿՕԳՆԻ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով Հայաստանում է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայությունից` հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր` մարտի 19-ին: Այն նպատակ ունի ընդլայնել մրցակցային մարմինների երկկողմ հարաբերությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական զարգացման, տնտեսական մրցակցության քաղաքականության կիրառման համար և ձևավորել միասնական մոտեցում` ապահովելով մրցակցային հավասար պայմաններ` ֆրանսիական և հայկական ընկերությունների համար:

Իր ողջույնի խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի առևտրատնտեսական կարևոր գործընկերն է. «Ֆրանսիան գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով:Այսօր մեր երկրում գրանցված են հայ-ֆրանսիական ավելի քան 155 համատեղ ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարել և հաջողությամբ գործում են մի շարք ոլորտներում, մասնավորապես ` հեռահաղորդակցության, խմիչքների արտադրության, բանկային գործի, դեղագործության, բժշկության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն»:  Ա. Շաբոյանի խոսքով, օտարերկրյա ներդրումների խրախուսման համար մեծ նշանակություն ունի բարենպաստ մրցակցային միջավայրի ստեղծումը, ինչին կնպաստեն նաև երկկողմ համագործակցությանն ուղղված նման քայլերը:

Ֆրանսիայի մրցակցային մարմնի ղեկավար Բրունո Լասերն իր հերթին նշել է, որ երկու պետությունների միջև գոյություն ունի ոչ միայն բարեկամական կապ, այլ նաև խորը և կայուն տնտեսական համագործակցություն: Ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը, պ-րն Լասերը նշել է, որ ֆրանսիայում գործող տասնյակ ընկերությունների հիմնադիրները հայեր են:  

Իր ելույթում հայ-ֆրանսիական հարաբերությունները բարձր է գնահատել նաև ՀՀ-ում ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: «Մրցակցության խթանումն իր ետեւից տանում է նաեւ մյուս ոլորտները` նպաստելով նրանց զարգացմանը»,-ասաց դեսպանը:

Միջոցառմանը ներկա են եղել  նաև այլ պաշտոնյաներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ: Մասնավորապես, Հայաստանում ֆրանսիական ընկերություններ «Օրանժ Արմենիայի», «Երևանի կոնյակի գործարանի», «Բյուրո Վերիտասի», «Բաղդասարով Կրիստալ Գրուպի», «Եվրոպա» հյուրանոցի և այլ ընկերությունների ղեկավարները, որոնք ներկայացրել են իրենց հետաքրքրող հարցերն ու կարծիքները մրցակցային խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի և Ֆրանսիայի մրցակցային մարմնի հետ երկկողմ համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղութուններով: Ֆրանսիայի մրցակցային մարմինը կօժանդակի ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, մասնավորապես վերապատրաստման նպատակով կկազմակերպվեն ուսումնական այցեր: Ֆրանսիացի փորձագետների մասնակցությամբ պարբերաբար կկազմակերպվեն սեմինարներ և կոնֆերանսներ, բացի այդ, վերջինները կտրամադրեն խորհրդատվություն` ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող ապրանքային շուկաների ոլորտային ուսումնասիրությունների ժամանակ: Հուշագրով նախատեսված է նաև փոխանակել տեղեկատվություն` հայ-ֆրանսիական ընկերությունների հանդեպ իրականացվող  վարույթների կամ ուսումնասիրությունների ժամանակ:

Ֆրանսիայի մրցակցային մարմինը ունի քսանհինգ տարվա պատմություն: Բ. Լասերը ղեկավարում է այն 2004 թվականից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02