APPLE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՎՃԱՐԵԼ
Ամերիկյան Apple ընկերությունն ընթացիկ տարվա հուլիս ամսից կսկսի վճարել եռամսյակային շահաբաժիններ` յուրաքանչյուր բաժնետոմսի համար 2.65 ԱՄՆ դոլար, ինչպես նաև կմեկնարկի 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սեփական բաժնետոմսերի հետգնման ծրագիր: Այս մասին նշվում է ընկերության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ բաժնետոմսերի հետգնման գործընթացը կտևի 3 տարի:
Նշենք, որ այժմ ընկերությունը տնօրինում է 98 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ազատ միջոցներ:
Հատկանշական է, որ այս տարի շահաբաժինների վճարումը կլինի 17 տարվա մեջ առաջին անգամը: