Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ
26/03/2012 12:28
Կիսվել

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀՈՒՇԱԳԻՐ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը ստորագրել են 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր: ՀՀ ՊԵԿ-ի Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսվում է ընթացիկ տարում մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կազմակերպել մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:

Կայացած հանդիպման ժամանակ հայ և ուկրաինացի գործընկերները ամփոփել են նաև իրականացված աշխատանքները և քննարկել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարման ենթակա գործողությունները: Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև առաջիկայում իրականացվելիք` Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներին, ինչն իր հերթին կնպաստի երկու երկների առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:

Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին շարունակական աճ են արձանագրել: Այսպես, եթե 2010թ. Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 231 միլիոն 645 հազար դոլարի ապրանք, ապա 2011թ.-ին այն կազմել է շուրջ 232 միլիոն 600 հազար դոլար: Ներմուծվել են հիմնականում շինանյութ, ծխախոտ, պարենային ապրանքներ:

Հայաստանից Ուկրաինա արտահանվել են սպիրտային ըմպելիք, ձկնամթերք, պահածո: 2010թ.-ին արտահանումը կազմել է շուրջ 12 միլիոն 270 հազար դոլար, իսկ 2011թ.-ին` ավելի քան 11 միլիոն 120 հազար:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91