Sevan Startup Summit-ը վերադառնում է. բիզնես-տեխնոլոգիական ֆորումը կրկին կանցկացվի Սևանի ափին
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի՝ «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում:
Այսպիսով, այս պայմանագիրը ամուր հիմքեր է տալիս վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը, և այս տարի ինչպես նախկինում հուլիսի վերջին շաբաթը հավաքվել մեկ հարկի տակ և իրականություն դարձնել երկար սպասված Sevan Startup Summit-ը, որը տարածքի խնդրի պատճառով վերջին տարիներին անցկացվել է Հայաստանից դուրս՝ Seaside Startup Summit ձևաչափով:
Այնպես որ, հուլիսի 23-29-ը երկար սպասված բիզնես-տեխնոլոգիական իրադարձությունը կվերադառնա Սևան: