2011Թ.-ԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՃ
2011 թվականին հայաստանյան բանկերը բավականին ակտիվ գործունեություն են ծավալել վարկային շուկայում: Անվանական ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվների, տնտեսությանը տրամադրված վարկերի և ընդհանուր ավանդների առաջանցիկ աճի պայմաններում 2011 թվականի ընթացքում ավելացել է տնտեսությունում բանկային համակարգի միջնորդության աստիճանը: Ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված վիճակագրական տվյալները՝ 2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, ՀՀ բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ավելացել է 9.6 տոկոսային կետով և տարեվերջին կազմել 54.1%: Միևնույն ժամանակ, տնտեսության տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի, ավանդների և ՀՆԱ-ի հարաբերակցություններն աճել են համապատասխանաբար 6.3 և 5.3 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 31.6% և 24.5%:
Նշենք, որ 2011 թվականի վերջի դրությամբ ՀՀ-ում գործել է 21 առևտրային բանկ (442 մասնաճյուղ):