Բիզնես

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 379.00+1.00
EUR BUY - 434.50-3.00 EUR SELL - 441.00-2.50
OIL:  BRENT - 82.36+3.69 WTI - 75.10+3.70
COMEX:  GOLD - 5107.40-3.53 SILVER - 83.58-6.59
COMEX:  PLATINUM - 2137.50-7.50
LME:  ALUMINIUM - 3194.50+1.74 COPPER - 13108.00-1.76
LME:  NICKEL - 17160.00-3.83 TIN - 53685.00-7.00
LME:  LEAD - 1962.00+0.00 ZINC - 3317.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.53+0.17 EUR/GBP - 1.16-0.79
FOREX:  EUR/USD - 1.16-0.79 GBP/USD - 1.3325-0.57
STOCKS RUS:  RTSI - 1157.51+0.00
STOCKS US: DOW JONES - 48501.27-0.83 NASDAQ - 22516.69-1.02
STOCKS US: S&P 500 - 6816.63-0.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 54245.54-3.61 TOPIX - 3633.67-3.67
STOCKS CHINA:  HANG SENG - 25249.48-2.01 SSEC - 4082.47-0.98
STOCKS EUR:  FTSE100 - 10484.13-0.46 CAC40 - 8103.84-1.07
STOCKS EUR:  DAX - 23790.65-0.33
04/03/2026  CBA:  USD - 377.86+0.87 GBP - 505.5+4.71
04/03/2026  CBA:  EURO - 439.56+2.59
04/03/2026  CBA:  GOLD - 61151-3256 SILVER - 987.73-159.07
Ջո Բայդենը Microsoft-ի, Google-ի, OpenAI-ի ղեկավարների հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հետ կապված ռիսկերը
06/05/2023 11:04
Կիսվել

Ջո Բայդենը Microsoft-ի, Google-ի, OpenAI-ի ղեկավարների հետ քննարկել է արհեստական ինտելեկտի հետ կապված ռիսկերը

ԱՄՆ ղեկավար Ջո Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը, Microsoft կորպորացիայի ղեկավար Սաթյա Նադելան, Google և Alphabet ընկերությունների գլխավոր տնօրեն Սունդար Փիչայը մայիսի 4-ին Սպիտակ տանը քննարկել են արհեստական ​​ինտելեկտի հետ կապված ռիսկերը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Սեմ Ալթմանը՝ ամերիկյան OpenAI ընկերության գլխավոր տնօրենը, որը մշակել է չատբոտ` ChatGPT արհեստական ​​ինտելեկտի հիմքի վրա, և Դարիո Ամոդեյը` OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից  հիմնադրված Anthropic ընկերության գործադիր տնօրենը։

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ Բայդենն «ընդգծել է, որ ընկերությունները հիմնարար պատասխանատվություն են կրում՝ ապահովելու իրենց արտադրանքի անվտանգությունն ու հուսալիությունը` նախքան դրանց ներմուծումն ու հանրայնացումը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել արհեստական ​​ինտելեկտի հետ կապված ռիսկերի առնչությամբ։

ԱՄՆ նախագահը և փոխնախագահը շեշտել են, որ արհեստական ​​ինտելեկտի զարգացման արդյունքում ստացվող առավելություններն իրագործելու համար նախ անհրաժեշտ է մեղմել ինչպես առկա, այնպես էլ հնարավոր ռիսկերը, որ արհեստական ​​ինտելեկտը ներկայացնում է անհատների, հասարակության և ազգային անվտանգության համար։

«Դրանց են պատկանում անվտանգության, մարդու իրավունքների և ազատությունների, անձնական կյանքի անձեռնմխելիության, աշխատատեղերի և ժողովրդավարական արժեքների ոլորտների ռիսկերը», – հավելել են Սպիտակ տանը:

Սպիտակ տանը կորպորացիաների ղեկավարներին կոչ են արել պատասխանատու գործողություններ և միջոցներ ձեռնարկել քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար:

«Հանդիպման ժամանակ նաև անկեղծ և կառուցողական քննարկում կայացավ երեք հանգուցային հարցերի շուրջ՝ քաղաքական գործիչների, հասարակայնության և այլոց հետ արհեստական ​​ինտելեկտի համակարգերի առումով ընկերությունների կողմից ավելի թափանցիկ լինելու անհրաժեշտությունը, արհեստական ​​ինտելեկտի համակարգերի հուսալիությունն, անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու, ստուգելու և հաստատելու կարևորությունը, ինչպես նաև չարագործներից ու հարձակումներից արհեստական ​​ինտելեկտի համակարգերի պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունը», – նշվում է հայտարարության մեջ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

04/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.86
+0.87
Եվրո (EUR)
439.56
+2.59
Ռուբլի (RUR)
4.8543
-0.0013
Լարի (GEL)
138.73
-1.07
61151
-3256
Արծաթ
987.73
-159.07