Տնտեսական

USD BUY - 373.00-0.50 USD SELL - 376.00-0.50
EUR BUY - 438.00+3.00 EUR SELL - 444.00+3.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3607.50+3.12 COPPER - 13053.50+1.62
LME:  NICKEL - 17698.00+2.65 TIN - 48260.00+0.57
LME:  LEAD - 1922.00+0.00 ZINC - 3317.00-0.48
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
Մոլդովայում ֆերմերները պահանջում են արգելել Ուկրաինայից հացահատիկի ներկրումը
08/05/2023 13:35
Կիսվել

Մոլդովայում ֆերմերները պահանջում են արգելել Ուկրաինայից հացահատիկի ներկրումը

Մոլդովայի ֆերմերները սպառնացել են կառավարությանը զանգվածային բողոքի ցույցերով, եթե իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական հացահատիկի ներկրման ժամանակավոր արգելք չսահմանեն։ Այսպիսի հայտարարություն է այսօր արել մոլդովական «Farmers Power» ասոցիացիան։

«Մոլդովայի հանրապետությունն անհարկի ձգձգում է գյուղմթերքների հայրենական արտադրողների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Խնդրում ենք այս շաբաթ որոշում կայացնել Ուկրաինայից հացահատիկի, եգիպտացորենի, արևածաղկի և ռապսի ներկրման ժամանակավոր արգելքի մասին: Մենք նաև պահանջում ենք գյուղացիական տնտեսություններին ֆինանսական օգնության վաղաժամկետ հատկացումը՝ պայմանավորված գյուղմթերքի գների աղետալի նվազմամբ: Հակառակ դեպքում մեծ է հավանականությունը, որ բողոքի ակցիաները կընդգրկեն ողջ երկիրը»,- ասված է ասոցիացիայի հայտարարության մեջ:

Մոլդովայում փոքր և միջին ֆերմերների ճնշող մեծամասնությունը սնանկացման եզրին է: Անցյալ տարի մոլդովացի ֆերմերները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից ձևավորված կառավարության ուշադրությունը գրավելու համար։ Նրանց մատնանշած խնդիրների թվում էին էներգակիրների գների աննախադեպ բարձրացումը, պարարտանյութերի և թունաքիմիկատների գնաճը, շուկայավարման խնդիրներն ու երաշտը։

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23