
Ռուսական սառեցված ակտիվները գերազանցել են 24 միլիարդ եվրոն
Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում գտնվող Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական անձանց և ընկերությունների սառեցված ակտիվների գումարը ներկա դրությամբ կազմում է մոտավորապես 24.1 միլիարդ եվրո: Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը։
«Ներկա պահին մենք սառեցրել ենք ԵՄ-ի տարածքում պատժամիջոցների ներքո հայտնված ֆիզիկական անձանց և ընկերությունների մոտավորապես 24.1 միլիարդ գումարի չափով ակտիվները», – մեջբերում է նրա խոսքերը «РИА Новости» գործակալությունը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հիշեցրել է, որ պատժամիջոցների ենթարկված անձանց ու կազմակերպությունների ակտիվները ենթակա են սառեցման, «բայց ոչ ուղղակի բռնագրավման»։