Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԸ
06/04/2012 10:45
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԸ

ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը,  տեղեկացնում է, որ բիզնեսում հաջողած 25 ձեռներեցի համար կազմակերպվող «TOP Class» դասընթացում «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների պատրաստման կենտրոն»-ն առաջարկել է ներկայացնել Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձը:

Բիզնեսում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն շուկայի ռիսկերը բացահայտելու, դրանք հաշվարկելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ճկունությամբ, այլև իր կառավարման հմտությունները կատարելագործելու` ղեկավարի պատրաստակամությամբ: Հայաստանում մասնաճյուղ ունեցող` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների պատրաստման կենտրոն»-ը կատարելագործման դասընթացների շուրջ համախմբել է տարբեր ընկերությունների հաջողակ փորձագետների և ղեկավարների: «TOP Class»-ի շրջանակում ինտերակտիվ քննարկումների միջոցով ներկայացվել է ՎիվաՍել–ՄՏՍ–ի հաջողության գաղտնիքը` գործարար կառավարման հաջողված փորձը:

«Առաջատար լինելը բավարար պայման չէ կանգ առնելու համար: Այն պարտավորեցնում է լինել համարձակ. սահմանել նոր նշաձող, հատել այն, օրինակ ծառայել մյուսներին և խթանել ոչ միայն հեռահաղորդակցության ոլորտի, այլև տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը: Այդ ամենի հիմքում ամենակարևորը պատասխանատու մոտեցումն է: Սովորեցնելու լավագույն միջոցը գործունեությունն է: Դա է մեր ընկերության հավատամքը»,-ասել է ՎիվաՍել–ՄՏՍ–ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի գործունեությունը, նախագծեր կառավարելու հմտությունը և տնտեսության զարգացումը խթանելու ձգտումը շարունակում են արժանի մնալ ընդօրինակման: Լսարանին է ներկայացվել բարձրակարգ սպասարկման, սպառողի օրեցօր աճող պահանջներն արդարացնելու, հայաստանյան և միջազգային օրենքների համադրման արդյունքում ծավալած գործունեության, ինչպես նաև բոլոր հարցերում պատասխանատու մոտեցման կարևորությունը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91